ԶԶՎԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻԱՑՄՈՒՆՔ
sveta_n1

Ինչ խոսք, կյանքը դժվար է. աշխատավարձերն իջնում, իսկ սննդի գները բարձրանում են: Սա իհարկե շատ է ազդում մարդկանց հոգեբանության վրա, ագրեսիան էլ իր հերթին է ավելանում:
Ուզում ես մի փոքր ցրվել օրվա «խժուբժից». դուրս ես գալիս զբոսնելու և…եթե հանկարծ սխալվես ու տղայի հետ զբոսնես, վե~րջ…շրջիկ ծաղկավաճառների հարձակումներից հաստատ չես խուսափի: Բերում ու դեմ են տալիս, թե ա'ռ: Չե~մ ուզում, ա'յ մարդ, քո թառամած վարդը քեզ պահի: Իրենց կարճ խելքով խորամանկություն են անում. գալիս, ծաղիկը տալիս են քեզ ու ասում. «Սա Ձե'զ»: Դու քեզ շոյված ես զգում, վերցնում ես նվերը, իսկ դրան հաջորդում է հետևյալը. «Ապե'ր, հազար դրամ»: Երբեմն լինում են զոհեր, որ ստիպված գնում են ծաղիկը, բայց ծաղկավաճառների այս մեթոդը հաճախ է հանգեցնում վեճերի, երբեմն նաև`կռիվների: Անտակտությո՞ւն ասեմ, թե՞ ագրեսիա. բերում ու քիչ է մնում բերանդ մտցնեն ծաղիկը: Պատկերացնում եմ, եթե ծաղկի փոխարեն ուտելիք վաճառեին նման ձևով, հաստատ էլ չառնելու ելք չէր մնա:
Եվ այնուամենայնիվ, այս ամենի մեջ կան բաներ, որոնց ոչ թե զզվանքով, այլ հիացմունքով, բայց և ցավով եմ նայում. երկու եղբայր`զույգեր`երևի մի տասներկու-տասներեք տարեկան, շրջում ու վաճառում են իրենց նկարած նկարները. դուք էլ հաստատ հանդիպած կլինեք Թումանյան փողոցի մոտակայքում: Լսել եմ`նրանց մայրը հիվանդ է, և դեղամիջոցներ գնելու համար տղաները նկարում ու վաճառում են այդ նկարները: Առաջին անգամ ընկերուհուս հետ զբոսնում էի, երբ նրանցից մեկը մոտեցավ մեզ, և երբ ընկերուհիս հրաժարվեց գնել, տղան մեզ նվիրեց մեկական նկար: Հետո կրկին տեսա նրանցից մեկին. առանց առաջարկելու, որ առնեմ, նա ինձ մի նկար նվիրեց: Եվ վերջերս էլ, երբ նորից հանդիպեցի եղբայրներից մեկին, նա ասաց.
_Նկար կառնե՞ք:_Արդեն երկու հատ ունեմ քո նկարներից,_ասացի ես:
_Առե'ք, խնդրու~մ եմ. այսօր ոչ ոք չի առել:
Սիրտս ճմլվեց նրա խոսքերից: Ընտրեցի նկարներից մեկն ու գնեցի:
Արդեն երեք նկար ունեմ. կարծում եմ, եթե այսպես շարունակվի, շուտով տղաների նկարների մի ամբողջ հավաքածու կունենամ:

ՄՈՒՐԱՑԿԱՆ, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍՄԵՆ
sveta_n1

  Վերջերս մի պարսիկ աղջկա հետ թեժ խոսակցության էի բռնվել. խոսում էինք դեսից-դենից` հայկական մենթալիտետից, Հայաստանում տիրող այսօրվա կարգերից: Վերջինս շատ էր լսել այն մասին, որ սովետական շրջանում կյանքն ավելի լավ էր, քան այսօր և փորձեց իմանալ իմ կարծիքն այդ մասին: «Դե ծնողներիս պատմածով գիտեմ, ասացի ես, որ չնայած այդ ժամանակ չկար ազատ խոսելու կամ գործելու իրավունք, այդուհանդերձ մարդիկ ստիպված չէին լինում մտածել օրվա մի կտոր հացը վաստակելու մասին. բոլորն էլ ապահովված էին կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններով: Իսկ այսօր ավելացել է անօթևան մարդկանց թիվը, մուրացկանների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի»: 
  Բայց դե միշտ չէ, որ կարողանում ես մուրացկաններին մուրացկանության բիզնեսով զբաղվողներից տարբերել: Այսօր տեսնում ես անցումի տակ փող է մուրում, մյուս օրը`«Յագուարով» շրջում է Թումանյան փողոցով:

Էլ ի՞նչ խղճահարության մասին է խոսքը…Ինչո՞ւ պիտի մեկը գիշեր-ցերեկ «նեգրի» պես աշխատի, իսկ մյուսը, ամոթը կորցրած, ողորմություն խնդրի: Նայում ես տեսքին, հագուկապին. ո՛չ ոտքն է կաղ, ո՛չ թևն է կոտրած, երիտասարդ աղջիկ է` բարձրակրունկ կոշիկները հագել ու առանց ամոթի մի նշույլի` ողորմություն է խնդրում: Ի՞նչդ է պակաս. տեսքն ունես, հագդ շոր ունես, բարձրակրունկներիդ մասին էլ չեմ խոսում. գնա՛, աշխատի՛ր մատուցող կամ հավաքարար, թռուցիկներ բաժանող կամ վաճառող: Ինչո՞վ ես տարբերվում անբարոյականից. նա իր մարմինն է վաճառում, իսկ դու`ամոթդ: Բա ու՞ր մնաց արժանապատվությունդ: Դե երևի ամոթը վաճառելը հեշտ է. այն ո՛չ գովազգի, ո՛չ էլ PR-ի կարիք ունի: 
 

Ցավալի˜է, շա˜տ ցավալի, որ մարդը կորցնում է այն հոգևոր արժեքները, որոնցով ծնվում է և որոնցով պիտի ապրի ու մահանա: Ժողովուրդն ասում է. «Ունևորն ավելի շատ է լացում` թե չունեմ, հա չունեմ, իսկ չունևորը լուռ տանում է իր դառը կյանքը, յոլա է գնում մի կտոր հացով, բայց չի լացում». մարդ է, արժանապատվություն ունի: Բա չէ` ՍՐԱՆՔ. սեփական «ես»-ը կորցրած` շրջում են ստվերների պես` մի օր այստեղ, մի օր այնտեղ. ո՛չ անցյալ ունեն, ո՛չ ներկա: Միայն, ցավոք, ապագան խոստումնալից է. վաղը կանգնելու են ու քեզ վերևից նայեն…


The longer the explanation, the bigger the lie...
sveta_n1


Promises mean everything, but after they are broken, sorry means nothing.

Appear weak when you are strong, and strong when you are weak.

Knowledge speaks, but wisdom listens.

Our character is what we do when we think no one is looking.

If you find yourself in a hole, the first thing to do is stop digging.



I've always believed that a lot of the trouble in the world would disappear if we were talking to each other instead of about each other.

To be old and wise, you must first have to be young and stupid.



The secret of happiness is not doing the things that you like but liking the things that you do.

Who cannot understand your silence, cannot understand your words.


ՏՈՒՐԻԶՄԻ ԱՊԱԳԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է
sveta_n1

 

Եթե մի քանի տարի առաջ մեր երկրում քիչ էին տուրիստական ընկերությունները, տուրիզմը դեռ «կաղում» էր և չկար գիդերի ու տուր-օպերատորների մեծ պահանջարկ, ապա այսօր ամեն ինչ այլ է. տուրիզմը զարգանում է, և արդեն կան ընկերություններ, որոնք լրջորեն զբաղվում են տուրիստական գործունեությամբ:
Հայաստանում տուրիզմի մակարդակի եւ հեռանկարների շուրջ զրուցում ենք Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տուրիզմի կենտրոնի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ  հետ:
 

 

 

- Տիկին Հայրապետյան, արդյո՞ք Հայաստանում վերջին տարիներին իսկապես աճել է զբոսաշրջիկների թիվը:
- Միանշանակ՝ այո՛: Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստել է ինչպես համաշխարհային տուրիզմի առաջընթացը, այնպես էլ մեր երկրում առաջարկվող տուրիստական թեմատիկան, ինչպես նաև այն, որ մեր տուր-ընկերությունները մասնակցում են տուրիստական ցուցահանդեսներին:
- Ո՞ր երկրներից են ամենից շատ այցելում Հայաստան:
- Հայաստանի համար տուրիստական շուկա են հանդիսանում եվրոպական երկրներից` Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան, ասիական երկրներից`Ճապոնիան և Չինաստանը: Նոր ձևավորվող շուկա է Դանիան:
- Ըստ Ձեզ մեր երկրում ի՞նչն է ամենից շատ հետաքրքրում զբոսաշրջիկներին:
- Թեմատիկան այստեղ շատ բազմազան է: Նախ և առաջ այստեղ գալիս են ծանոթանալու մեր մշակույթին, ճարտարապետությանը: Բայց. օրինակ՝ ճապոնացու համար հետաքրքիր է էկոլոգիական տուրիզմը, որի շրջանակներում իրականացվում են կենսաբանական, բուսաբանական տուրեր:
- Ինչո՞վ է պայմանավորված մեծ թվով պարսիկների այցը Հայաստան:
- Նախկինում Իրանից հիմնականում Հայաստան էին գալիս գործնական նպատակներով, բայց վերջին երկու տարիներին Իրանի բնակիչների համար վիզաներ չեն ձևակերպվել, հետևաբար Իրանի բնակիչները եկել են այստեղ`անցկացնելու իրենց արձակուրդը: Եվ այս ընթացքում էլ նրանց մոտ ձևավորվել են որոշակի կարծիքներ տեսարժան վայրերի, հանգստյան տների, մշակույթի մասին: Սա էլ որպես տպավորություն փոխանցվել է մյուսներին:



- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար:
- Իհարկե զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներ կազմակերպվում են, սակայն անհրաժեշտ է, որ դրանք լինեն լավ մշակված ու արդյունավետ: Օրինակ, վերջերս բացվեց Տաթևի ճոպանուղին: Ճոպանուղին մեզ համար իհարկե նշանակալի դեր ունի, բայց չնայած, որ այն աշխարհում ամենաերկարն է, զբոսաշրջիկի համար որպես այդպիսին այն այնքան էլ մեծ հետքրքրություն չի ներկայացնում: Շատ կարևոր է զբոսաշրջության գոտու ճիշտ գովազդումը: Այսպես, օրինակ, կարելի էր նշել, որ ճոպանուղին ճանապարհ է դեպի Տաթևի հնագույն համալսարան: Պարզապես Հայաստանում հայեցակարգ մշակողները, ցավոք, շատ հեռու են տուրիստական արժեքները ճանաչելուց:
- Տուրիստական ո՞ր ուղղություններն են զարգացած Հայաստանում:
- Տուրիզմում կա երեք ուղղություն`ներգնա, արտագնա և ներքին տուրիզմ: Մեր երկրում հիմնականում գործում է ներգնա տուրիզմը: Ներքին տուրիզմը մեզ մոտ շատ թույլ վիճակում է գտնվում, իսկ արտագնա տուրիզմը գրեթե բացակայում է, քանի որ արտագնա տուրիզմի փաթեթեներ հիմնականում արտասահմանյան ընկերություններն են առաջարկում:
- Ինչպիսի՞ն է տուրիզմի ապագան Հայաստանում:
- Տուրիզմի ապագան՝ հեռանկարային է: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը հասցնենք մի մակարդակի, որ համաշխարհային տուրիզմի շուկայում իր ուրույն տեղն ունենա: Կան շատ բաներ, որ թեև մանրուք են թվում, բայց մեծ ներգործություն ունեն զբոսաշրջրիկի հոգեբանության վրա. օրինակ՝ շատ հայտնի տեսարժան վայրեր չունեն ցուցափեղկեր`հիշեցումների կամ զգուշացումների:
- Ի՞նչ կասեք Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տուրիզմի բաժնի մասին:
- Տուրիզմի բաժինը գործում է, բայց և միաժամանակ նորացվում, փոփոխվում է: Ուսուցանվում են տարբեր առարկաներ, բայց և կան առարկաներ, որ պետք է ավելանան: Օրինակ անիմացիոն տուրիզմը. ներկայումս տուրիստը պահանջում է, որը ինքն անմիջական մասնակից լինի տուր-փաթեթի շրջանակներում կազմակերվող միջոցառումներին: Այսպես տուրիզմի բաժնի չորրորդ կուրսի ուսանողները վերջերս Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցին ու իրականացրին անիմացիոն էքսկուրսիա դեպի Գառնի: Ուսանողները բաժանվել էին խմբերի. մի մասը հանդես էր գալիս որպես անիմատոր, մյուս մասը`գիդ, իսկ դասախոսները` որպես տուրիստներ: Անիմացիոն ծրագրի շրջանակներում ուսանողները ներկայացրեցին տիկնիկային բեմադրություն, հայկական ուտեստների թեմայով փոքր ծրագիր, որը պատմում էր, թե ինչպես են այս ուտեստները պատրաստվում և ինչ առիթներով,


 ինչպես նաև՝ ներկայացրեցին հետաքրքիր պատմություն հայկական լավաշի մասին: Նրանք նաև պատրաստեցին աշխատանքային գործիքներ, ընտանիքի պտղաբերությունը խորհրդանշող տիկնիկների հավաքածու: Կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր ու գուշակություն:  

 



Be a Traveler not a Tourist
sveta_n1

Travellers never think that THEY are the foreigners.
Mason Cooley
 
 
No one realizes how beautiful it is to travel until he comes home and rests his head on his old, familiar pillow.
Lin Yutang

I was walking on the Moon and it gave me a nice view of Heaven.
Jacob Gates

A journey is like marriage. The certain way to be wrong is to think you control it.
John Steinbeck

A good traveller has no fixed plans and is not intent or arriving.
cobskie
 

Like all great travelers, I have seen more than I remember, and remember more than I have seen.
Benjamin Disraeli


«ՇԱՆԹԻԿԸ»` «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ»-ՈՒՄ
sveta_n1

Հոկտեմբերի 25-31-ը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան անցկացրեց «Նռան հատիկ» 10-րդ հոբելյանական մանկապատանեկան թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված էր Ավետիք Իսահակյանի 135-ամյակին:
«Նռան հատիկ»-2010-ին մասնակցում էին երկու թատերախումբ Արցախից, մի խումբ Ջավախքից, մեկը Իրանից, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից և ՀՀ մարզերից:
Իրանից ժամանած խումբը`«Շանթիկը», առաջին անգամ էր մասնակցում այս փառատոնին: Նախկինում խումբը շատ անգամներ է հրավիրվել մասնակցելու փառատոնին, բայց դասերի պատճառով չի կարողացել գալ: Իսկ այս տարի, քանի որ լրանում էր «Նռան հատիկ» փառատոնի տասնամյակը, խումբը, հաղթահարելով դպրոցի հետ կապված դժվարությունները, մասնակցեց փառատոնին`ներկայացնելով Հ.Թումանյանի «Չարի վերջը», «Շունն ու կատու» և «Կիկոսի մահը»բեմադրությունները:«Շանթիկ» խումբը քսանմեկ տարի է, ինչ հաստատուն`քառասուն հոգանոց կազմով,
ներկայանում է Թեհրանի հայությանը: Խմբի ղեկավարը նշում է, որ երեխաները մեծ հաճույքով են հաճախում պարապմունքներին: Նրանք աշխատում են ամեն կերպ երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն ու պահպանել հայկական մշակույթը:
Խումբը մեծ ակնկալիքներով և ուրախ տրամադրությամբ էր եկել Հայաստան: Սակայն, ցավոք, երիտասարդ դերասանների ոչ բոլոր սպասելիքներն արդարացան: Որոշակի խնդիրներ առաջացան հյուրանոցի, տրանսպորտի հետ կապված: Անգամ խմբին մեկ ժամով բեմ չտրամադրվեց՝ փորձ անելու համար:
«Շանթիկ» խմբի ղեկավարը նշում է, որ պարսկահայերը ցանկացած դեպքում ջերմ ու պատշաճ հյուրընկալություն են կազմակերպում բոլոր հյուրերի, այդ թվում և «Նռան հատիկ» փառատոնի ներկայացուցիչների համար և համապատասխանաբար ակնկալում էին փոխադարձ վերաբերմունք:
Հյուրերն ամենից շատ վիրավորվել էին հայաստանցիների այն վերաբերմունքից, թե իբր իրենք ոչ հայերեն կարդալ, ոչ էլ գրել գիտեն, մինչդեռ, պարսկահայերն ավելի գրագետ հայերենով են խոսում, քան Հայաստանի հայերը, որոնք բավականին շատ ռուսերեն բառեր են օգտագործում: «Մի անգամ,- պատմում է խմբի անդամներից մեկը,- ասացինք, որ սմբուկ ենք ուզում, իսկ նրանք ասեցին՝ «Ի՞նչ, ուզու՞մ էիք ասել բադրիջա՞ն»: Իսկ իրականում բադրիջանը պարսկերեն բառ է: Եվ առհասարակ, անկախ նրանից, թե մենք որտեղ ենք ապրում, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ փորձում ենք բարձր պահել մեր մշակույթը»:
Ամեն դեպքում,
       

«Շանթիկը» հաղթահարեց առաջացած դժվարություններն ու պատվով ներկայացրեց իր բեմադրությունները: Իսկ Թեհրան վերադառնալուց առաջ հասցրեց նունիսկ այցելեց Գառնի և Գեղարդ:

Quotes about LIFE...
sveta_n1


The real art of conversation is not only to say the right thing at the right time, but also to leave unsaid the wrong thing at the tempting moment.


Remember the past, plan for the future, but live for today, because yesterday is gone and tomorrow may never come.

Just because it's not what you were expecting, doesn't mean it's not everything you've been waiting for...

Just because it's not what you were expecting, doesn't mean it's not everything you've been waiting for...

The best things in life are unseen, thats why we close our eyes when we kiss, cry, and dream...

You don't stop playing because you grow old; you grow old because you stop playing.

If you obey all the rules, you'll miss all the fun..



If you are going to walk on thin ice, you might as well dance.

Life is an opportunity, benefit from it. Life is a beauty, admire it. Life is a dream, realize it. Life is a challenge, meet it. Life is a duty, complete it. Life is a game, play it. Life is a promise, fulfill it. Life is sorrow, overcome it. Life is a song, sing it. Life is a struggle, accept it. Life is a tragedy, confront it. Life is an adventure, dare it. Life is luck, make it. Life is life, fight for it.

Be carefull..the ones that make you smile are the same ones that can shatter your heart.

There comes a time when you have to choose between turning the page and closing the book.



ԸՆԴՈՒՆՎԵ՞Լ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԹԵ՞ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
sveta_n1

Եթե մոտ երկու տարի առաջ Հայաստանում ուսանողը բուհն ավարտում էր` սովորելով հինգ տարի և ստանում էր մագիստրոսի կոչում, ապա այսօր որոշ համալսարաններում մագիստրատուրան առանձնացվել է բակալավրատից: Նոր համակարգը ուսանողներին փոքր-ինչ դժվարին կացության մեջ է գցել: Այսօր ուսանողները կանգնում են ընտրության առաջ`շարունակե±լ ուսումը մագիստրատուրայում, թե ոչ: 



Ուսանողների մի մասը
 պատրաստվում է մագիստրատուրա, բայց հիմնականում այլ համալսարանի. նպատակը մեկ այլ ուղղությամբ զարգանալ ցանկանալն է: Բացի այդ ուսանողները կարծում են, որ երկու տարի մագիստրատուրան նույն համալսարանում սովորել նշանակում է պարզապես ժամանակ վատնել`կրկնելով նախկին չորս տարիների ընթացքում անցածը: Այսպես օրինակ օտար լեզուներում մասնագիտացած ուսանողներից շատերը ցանկություն հայտնեցին սովորելու Ամերիկյան համալսարանում: Ըստ նրանց` Ամերիկյան համալսարանում սովորողը, վճարելով մեծ գումար, գիտակցում է իր`գիտելիքներ ստանալու անհրաժեշտության մասին: Եվ այս համալսարան հիմնականում դիմում են գիտելիքներ և ոչ թե ուղղակի §դիպլոմ¦ ստանալու համար:

Ուսանողներից շատերն այսօր անգամ անհրաժեշտություն չեն տեսնում մագիստրոսի կոչում ստանալու մեջ:  Մագիստրոսի աստիճանը նրանց հիմնականում անհրաժեշտ է պետական մարմիններում աշխատանքի անցնելու համար, իսկ մասնավոր գործատուն չի կարևորում այդքան կոչումը, որքան ունակություններդ ու փորձդ: Ուսանողները գտնում են, որ երկու տարի սովորելու փոխարեն ավելի արդյունավետ կլինի աշխատել, փորձ ձեռք բերել ու հմտանալ տվյալ աշխատանքում:

Ցանկությունները տարբեր են, ձգտումները`շատ, իսկ հնարավորությունները`ցավոք քիչ:  Դե ինչ արած, փորձենք նեղ սահմաններում մեծացնել ձգտումները և աշխատենք նվազագույնից հասնել առավելագույնին:

15 Things You Probably Never Knew or Thought about....
sveta_n1




1. At least five people in this world love you so much they would die for you.
2. At least fifteen people in this world love you in some way.
3. The only reason anyones would ever hate you is because they want to be just like you.
4. A smile from you can bring happiness to anyone, even if they don't like you.
5. Every night, someone thinks about you before they go to sleep.
6. You mean the world to someone.
7. If not for you, someone may not be living.
8. You are special and unique.
9. Someone that you don't even know exists loves you.
10. When you make the biggest mistake ever, something good comes from it.

11. When you think the world has turned its back on you, take a look: you most likely turned your back on the world.
12. When you think you have no chance of getting what you want, you probably won't get it, but if you believe in yourself, probably, sooner or later, you will get it.
13. Always remember the compliments you recieved. Forget the rude remarks.
14. Always tell soemone how you feel about them; you will feel much better when they know.
15. If you have a great friend, take the time to let them know that they are great.


ՏՈ'ՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԵՐԵՎԱ՛Ն
sveta_n1

 
Ամեն տարվա նման այս տարի ևս բացվում է լույսը, արևը մեղմ ժպտում է քեզ, իսկ ես կրկին ասում եմ. «Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»:
Բացվում է օրը, և ամեն տարվա պես սկսում է եռուզեռը. Առավոտվանից փողոցները մաքրում ու մաքրում են. Էրեբունի թանգարանի մոտ վերջին փորձերն են անում: Ահա սկսվեց…
Քայլում էինք Էրեբունուց դեպի Կասկադ, ապա`Հյուսիսային պողոտա, հետո`Կոմիտասի պուրակ, իսկ մեր շրջագայության վերջին հանգրվանն էր իհարկե Հանրապետության հրապարակը: Երևանի 2792 ամյակը նշելու համար մեծ պատրաստություն էին տեսել:
Մենք քայլում ենք, բոլորը քայլում են, մենք ժպտում ենք, բոլորը ժպտւմ են: Բայց այսպես էր, մինչ կհասնեինք հրապարակ. իսկ հրապարակու~մ…Տու~ր, թե կտաս ում կարող են, ինչպես կարող են, ճանապարհ են բացում, հրում, գոռում: Գնում են` անվերջ ու անդադար. թե ուր են գնում, իրենք էլ չգիտեն:
- Նայի’ր, Ամիրը:
- Բոոոոոոոոոո~….
- Hello Amir, how are you?
- Fine, thank you, and you?
Ահա և մեր պարսիկ ընկերը`Ամիրը` մենակ կանգնել ու մոլորվածի պես շուրջն էր նայում: Շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ:
-Գիտե՞ս,-ասում է,-առաջին անգամն է, որ տեսնում եմ այսքան հայերի`համախմբված ու ժպտերես: Փաստորեն հայերն էլ են ժպտում:
Ամիրին շատ էր դուր եկել թե՛ միջոցառումը և թե՛ հրավառությունը:
Արդեն կեսգիշեր էր.հայերը պարում, ուրախանում էին, նշում Երևանի ծնունդը: Իսկ ես արդեն հրաժեշտ եմ տալիս քեզ`մաղթելով հազարավոր անմոռանալի ծնունդներ:


?

Log in